HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրահեղձման 3 դեպք` Սևանա լճում

Հուլիսի 5-ին` ժամը 19:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Շորժա գյուղին հարակից լողափում, կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է օգնություն: Ժամը 21:09-ին ջրափրկարարների կողմից լճից դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ալիկ Խաչատրյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: Հուլիսի 3-ին` ժամը 20:20-ին, Սեւան քաղաքի ոստիկանության բաժնից ստացված տեղեկության համաձայն` «Մալիբու» լողափում քաղաքացի է խեղդվել: Ժամը 20:25-ից մինչեւ ժամը 20:40-ը հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Սարգսյանի դին: Նույն օրը` ժամը 20:35-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Իշխան» լողափում կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը: Ժամը 20:35-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները: Մինչ ջրափրկարարների` կանչի վայր հասնելը, քաղաքացիները լճից դուրս են բերել Հրազդան քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Իգոր Աբրահամյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: Հուլիսի 3-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սեւանի «Մալիբու» լողափում` լողանշանի հարեւանությամբ, ջրից դուրս են բերել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ազիզյանը: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տեղափոխվել  է Սեւան քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter