HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Խտրական վերաբերմունք` լրատվամիջոցների նկատմամբ

ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը թույլ չի տալիս որոշ ընդդիմադիր թերթերի  լուսաբանել Սերժ Սարգսյանի գործունեությունը: Այս խնդրի մասին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին տեղեկացրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը. «Ճիշտն ասած` ես չգիտեմ` նախագահականը թույլ է տալիս, թե ոչ, բայց կան դեպքեր, երբ թե իշխանական կողմը, թե ընդդիմությունը (ՀԱԿ-ը)  թույլ չեն տալիս որոշ թերթերի լուսաբանել»,- ասաց Պաշտպանը: Լրագրողն ընդգծեց Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` պետական պաշտոնյայի եւ հասարակական գործչի տարբերությունը, որից հետո Արմեն Հարությունյանն ասաց. «Այդ ամենը կա, դրա համար էլ մենք ամսի 9-ին քննարկում ենք կազմակերպում էքսպերտային մակարդակով, կգաք, այնտեղ ամեն ինչ կքննարկվի»: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ արտահերթ զեկույց: Ինչո՞ւ զեկույցում որեւէ անդրադարձ չկա այն պաշտոնյաներին, որոնք ուղղակիորեն սնվում են խոսքի ազատության սահմանափակմամբ` լրագրողի հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Դիտարկում ենք ավելի գլոբալ, իսկ կոնկրետ անձանց դեպքեր այստեղ դրված չեն, դրված են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, բայց թե որ պաշտոնյաններն են դրա հետեւում կանգնած, դժվար է ասել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter