Գեներալները գալիս են
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ինչպես հայտնում է կառավարությունում «Հետքի» աղբյուրը, շուտով պաշտոնանկ կարվի, եւ նրա փոխարեն մարզպետ կնշանակվի եւս մեկ գեներալ` Զավեն Նանյանը: Վերջինս Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետն էր, եւ պաշտոնից ազատվել է այս տարվա սկզբին: Զավեն Նանյանը Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի հարազատ եղբայրն է:
Եթե Զ. Նանյանը նշանակվի խոստացված պաշտոնին, նա կլինի չորրորդ գեներալը, որ դառնում է մարզպետ: Գեներալներ են նաեւ վերջերս Արարատի եւ Շիրակի մարզպետներ նշանակված Էդիկ Բարսեղյանը եւ Աշոտ Գիզիրյանը, ինչպես նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել