«Որոնք են Ձեր ընտանիքի առջեւ կանգնած առավել կարեւոր հիմնախնդիրները»
Այս հարցին 1619 հարցվածների մոտ 50%-ը պատասխանել է`
«Գործազրկությունը, աշխատատատեղերի բացակայությունը»: 30%-ը` աղքատությունն ու սոցիալական վատ պայմանները: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացրել է Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` կառավարության պատվերով:
«ՀՀ կառավարության գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգացման ռազմավարական առաջարկները». այսպես է վերնագրված հետազոտոթյունը: Զանգվածային հարցման 1619-ը մասնակիցներից 1079-ը մարզի բնակիչներ են, 540-ը` մայրաքաղաքի:
«Որոնք են Ձեր ընտանիքի առջեւ կանգնած առավել կարեւոր հիմնախնդիրը» հարցին 2009 սեպտեմբեր-2010 հունիս ժամանակահատվածում եղել են նաեւ հետեւյալ պատասխանները. բնակարանային խնդիր (գնում, վերանորոգում)` մոտ 13%, ցածր թոշակից եւ նպաստից, առողջական խնդիրներից ու ցածր աշխատավարձից դժգոհողները` մոտ 5 % են եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել