HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքը» ցավակցում է

Երեկ երեկոյան պայմանագրային զինծառայող, 31-ամյա Արտակ Նազարյանի ծնողներին հայտնել են, որ իրենց որդին ինքնասպան է եղել: Արտակ Նազարյանը ծառայում էր Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Նա լրագրող, այժմ Վաշինգտոնի «Howard University»-ում ուսանող Ծովինար Նազարյանի հարազատ եղբայրն է: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ «հուլիսի 27-ին` ժամը 08.00-ի սահմաններում, Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է հետաքննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter