HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրաստիճան պաշտոնյայի որդին՝ հանցախմբի անդամ

Այսօր Երեւանում ոստիկանության կողմից վնասազերծված հանցավոր խմբի մեջ կա նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի որդի: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշելով, որ վերջինիս անունը չի կարող հրապարակել՝ նախաքննության շահերից ելնելով:

Տեղեկացնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցներն օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ:

Ենթադրվում է, որ վնասազերծվածն այն խումբն է, որը վերջին ամիսներին բռնության գործադրմամբ ավազակային հարձակման էր ենթարկում նախկին ու ներկա պաշտոնյաների բնակարանները: ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ խմբի անդամներից մի քանիսն արդեն տեղափոխել են ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Մի քանիսն էլ փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկանությունը փախուստը կանխել է:

Հայտնաբերվել է նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վնասված վիճակում: Զենք-զինամթերքը եւ դիմակները եղել են ավտոմեքենայում: Շամշյանը հայտնեց նաև, որ զինված խմբի ձերբակալության գործողությունը ղեկավարել են ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը:

Ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ մեկնել են տարբեր հասցեներ, քանի որ տեղեկություններ ունեն, որ հանցագործները մի քանի հասցեներում վարձակալել են բնակարաններ: 

Նշենք նաեւ, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողներից մեկը, ըստ նախնական տեղեկատվության՝ «Մերսեդեսի» վարորդը, մահացել է: 

Մեկնաբանություններ (2)

TATEVIK
INCHPES ORINAK 1in.am_@
TATEVIK
Shaaat apres Gagik Shamshyan vor ches grum anunner!!!!!! voch te mnacac lratvamijocneri nman` inchpes orinak vor@ sut texekutyunner grelov chi toxnum menk artahaytvenk u xaxtuma xoski azatutyun@ inch@ misht bardzradzaynum en lragroxner@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter