Ազատամարտիկ Սափեյանն ազատ է արձակվել
Այսօր ազատ է արձակվել «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Ժորա Սափեյանը: Ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության Արագածոտնի կառույցի ղեկավար Ժ. Սափեյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի Թալինում 2008-ի հունվարի 27-ին անցկացրած հանրահավաքի ժամանակ միջադեպ էր գրանցվել, որն ընդդիմությունը որակել էր իբրեւ իշխանությունների կազմակերպած սադրանք: Հենց այդ միջադեպի հետեւանքով էլ Ժորա Սափեյանի եւ նրա եղբոր` Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանի դեմ հարուցվեց քրեական գործ` «Խուլիգանություն» մեղադրանքով:
Ազատամարտիկ Ժ. Սափեյանը պատիժը կրեց ամբողջությամբ` 2,5 տարի:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել