HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻ պաշտպանը դատապարտում է

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հայտարարությունը Հուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիվ 3-րդ բանակային կորպուսի` զինվորական դիրքերում հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, մասնագիտությամբ արևելագետ, լեյտենանտ Արտակ Նազարյանը: Մեկ օր անց ավելի սահմռկեցուցիչ դեպք տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զինծառայողների, այնուհետև ինքնասպան եղել: ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին` դեպքի բոլոր մանրամասնությունները պարզելու համար: Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, և թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դատապարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter