HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Համացանցի վերահսկողությունը` ապագան կանխատեսելու համար

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և Google-ն իրենց ներդրումներով աջակցում են մի ընկերության, որը վերահսկում է համացանցը իրական ժամանակում և օգտագործում է այդ տեղեկատվությունը ապագան կանխատեսելու համար: Այս մասին հայտնում է wired.com-ը: Recorded Future ընկերությունը տասնյակ հազարավոր կայքերի, բլոգների, Twiteer հաշիվների մոնիտորինգ է անում` մարդկանց, կազմակերպությունների, գործողությունների, միջադեպերի միջև կապեր գտնելու նպատակով: Հետաքրքիր է, որ համակարգը այնպես է մշակված, որ այն կարող է ի հայտ բերել անգամ մարդկանց, իրադարձությունների, վթարների միջև ոչ բացահայտ կապերը: Մոնիտորինգի ծառայությունը, որը մշակել է Recorded Future ընկերությունը, կարողանում է հայտնաբերել այս կամ այն իրադարձության հետ կապ ունեցող մարդկանց որոշակի շրջանակ: Ամենահետաքրքիրն այն է, որ համակարգը օգնում է կանխատեսել այս կամ այն իրադարձության զարգացումները: Recorded Future-ի մշակած մոնիտորինգի ծառայությունը օգնում է գտնել անհարժեշտ տեղեկատվությունը` առանձնացնելով տարբեր ռեսուրսներում հիշատակվող որոշակի իրադարձություններ, մարդկանց և միջոցառումներ: Նախնական տվյալների առանձնացումից անմիջապես հետո իրականանում է իրադարձության «տարածական» և «ժամանակային» հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել թվում է թե ոչ բացահայտ կապերը և անգամ կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Վերլուծության համար օգտագործվում է այս ընկերության կողմից վերջերս մշակած ալգորիթմները, որոնք պարունակում են արհեստական ինտելեկտի տարրեր: ԿՀՎ-ին և Google-ին այնքան է հետաքրքրել այս համակարգը, որ երկու կազմակերպություններն էլ 10 մլն դոլարի ներդրում են արել այս նորաստեղծ ընկերության մեջ: Recorded Future ընկերության նախագահների խորհրդի կազմի մեջ են մտել երկու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԿՀՎ-ն, ճիշտ այնպես, ինչպես Google-ը վաղուց են զբաղվում հանրամատչելի տվյալների հետազոտություններով և հայտնի իրադարձությունների և մարդկանց միջև կապերը բացահայտելու հնարավորություններով: Ներկայումս համակարգն արդեն աշխատում է և առ այսօր վերլուծել է ավելի քան 100 մլն իրադարձություն: Մասնագետները կարծում են, որ ընկերությունը կարող է օգտագործել ստացված տվյալները տարբեր նպատակներով, այդ թվում նաև հետախուզական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter