Երբ Արամ Սարգսյանը 2003-ին հիմնում էր պատկերասրահը, ընկերներն իրեն խենթի տեղ էին դրել: Ասում էին` խելքդ թռցրել ես, այս երկրում ո՞վ պիտի նկար առնի:
Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում երեկ ներկայացվեց Շեքսպիրի «12-րդ գիշեր» ներկայացումը` Մոսկվայի Չեխովի անվան միջազգայի թատերական փառատոնի և Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի համատեղ բեմադրությամբ:
Տարիներ առաջ բուլղարական «Կրեդո» թատրոնը, որը բաղկացած է երկու հոգուց, հիացրեց ու գրավեց հանդիսատեսին աշխարհի տարբեր երկրներում Գոգոլի «Շինել» ներկայացումով: 2 տարի առաջ «Շինել» ներկայացումը ցուցադրվեց նաեւ Հայաստանում` Հայֆեստի օրերին:
«Տես թատրոն, լսիր թատրոն, խոսիր թատրոնից». սա այս տարվա «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կարգախոսն է: Այսօր «Հայֆեստ» 9-րդ փառատոնը կբացվի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունգարական «Փի-Ար Էվոլուշն» պարային ընկերության...
Դեռ մեկ ամիս առաջ ժամանակակից արվեստի որոշ ներկայացուցիչներ քննարկումներ էին սկսել Ազատության հրապարակում Անկախության 20-ամյակի պետական տոնակատարությունների ֆոնին ալտերնատիվ արվեստի ցուցահանդես-ակցիա կազմակերպելու մի գաղափարի շուրջ:
Վաղը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կմեկնարկի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում,...
50 հազար դոլար` այսքան գումար է հավաքվել հայտնի գրող Հովհաննես Գրիգորյանի կյանքը փրկելու համար նախաձեռնված դրամահավաքի արդյունքում: Այսօր` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվող բարեգործական համերգով ամփոփվելու է այս դրամահավաքը, որը...
Վաղը Անկախության տոնը նշելու ենք դասական երաժշտության հնչյունների ներքո: Այո, տարօրինակ է, բայց էստրադային կատարումներ հրապարակի բեմի վրա չեն լինելու: Հանրապետության Հրապարակում սպասվող համերգ-ներկայացումը, իրոք, բաց թողնել չարժե:
70-ականներին ստեղծված Ստեփան Անդրանիկյանի «Պինգվինաշենը» եւ Հովհաննես Դիլաքյանի «Գտնված երազը», թերեւս, հայ մանուկների ամենասիրած հայկական մուլտֆիլմերն են:
«Յուրաքանչյուր ձեւ գույնի հիմք է, յուրաքանչյուր գույն` ձեւի հատկանիշ»,- ասել է Վիկտոր Վազարելին, ում աշխատանքներն այս օրերին ցուցադրվում են «ԳաՖէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում:
Մեկ շաբաթից Երեւանում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» երեւանյան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Այն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-ից 19-ը:
Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միության երեւանյան սրահում տոնական համերգ էր. «Նարեկացի» արվեստի միությունը նշում է իր 7-ամյա հոբելյանը: Համերգին հոբելյանի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Հասմիկ...
ՆՓԱԿ-ում բացվել է կոնցեպտուալ արվեստագետ, մոդեռնիստ Դավիթ Կարեյանի «Կենաց տոն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: ՆՓԱԿ-ը «Կենաց տոն» խորագրի ներքո ներկայացնում է Դավիթ Կարեյանի թե´ կոնցեպտուալ, թե´ գեղանկարչական աշխատանքները:
Լրագրողների հարձակումների թիրախը դարձել է մշակույթի նախարարի կիսառուսերեն- կիսահայերեն խոսելու փաստը, ինչն անթույլատրելի են համարել մշակույթի նախարարի համար:
«Երբեւէ չի եղել, որ փորձեմ խոսել հայերի ռասիզմից ու ասպատակության չենթարկվեմ մեր ռասիստներից, որոնք ինձ անվանում են հակահայ, պրոթուրք անգամ: Քննադատությունն ընդհանրապես համարվում է պրոթուրքական հայկական միջավայրում»,- ասում է նա:
8-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքները: Երեկ երեկոյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ միջազգային ժյուրիները հայտնեցին հաղթողների անունները:
«Ոսկե ծիրանն» այս տարի հնարավորություն ընձեռեց հայ հանդիսատեսին դիտելու հեղինակավոր Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա մրցանակակիր ֆիլմերը: Երեւանյան պրեմիերաների թվում էր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում», Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա»...
«Արվեստի բոլոր ճյուղերն են գնալով ավելի ու ավելի վատը դառնում, միայն ֆուտբոլն է, որ գնալով ավելի լավն է դառնում: Գլոբալիզացիան լավ է ազդում ֆուտբոլի վրա», -ասում է բրիտանացի ռեժիսոր եւ խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Պավել Պավլիկովսկին իր վարպետության...
Այս շաբաթ` հուլիսի 10-ից 17-ը, երեւանյան մշակութային կյանքը լցված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնով: Այս օրերի ընթացքում կարելի է դիտել տեղական եւ արտասահմանյան արտադրության բազմաթիվ ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» Հայաստանում է հյուրընկալել կինոյի...
Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ստամբուլի միջազգային կինոփառատոնին ներկայացված 5 ֆիլմեր: Այդ ֆիլմերը հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների համատեղ աշխատանքն են: Դրանց...
Ալեքսեյ Ուչիտելի «Եզերքը» եւ ԱՊՀ տարածքում ստեղծված եւս 10 ֆիլմ երեւանյան կինոփառատոնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հանդիսատեսը կարող է դիտել վերջին տարիներին ԱՊՀ երկրներում ստեղծված 11 ֆիլմ: Ընտրված ֆիլմերը ցուցադրվում են «ԱՊՀ...
Երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում երեկ երեկոյան Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի պրեմիերան էր: Ռեժիսորը ֆիլմն անվանել է «Շների պատմությունը»: Հայ հանդիսատեսը դեռեւս անցած տարի հնարավորություն էր ունեցել կրկին կինոփառատոնի օրերին դիտելու...
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը, որին մասնակցում են կինոյի ոլորտի հայ եւ թուրք մասնագետներ:
Հուլիսի 10-ի երեկոյան մեկնարկեց «Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնը երեւանյան շոգ ամառվա անբաժան մասն է դարձել: Այս տարի անակնկալ անձրեւը չվախեցրեց հավաքված կինոսեր հասարակությանը` դիմավորելու փառատոնի մասնակիցներին:
«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը փառատոնի նախագահի խոսքերով աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: Ֆրանսիացի հայտնի դերասանուհին Հայաստանում է գտնվելու ընդամենը երկու օր: Այսօր նա «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում...
Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերի մուտքի տոմսը թանկացել է՝ 300-ի փոխարեն տոմսի արժեքը լինելու է 500 դրամ, ինչը փառատոնի տնօրենը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «Մոսկվա» կինոթատրոնը նորացրել է իր տեխնիկան եւ ծախսերը փակելու խնդիր ունի:
Առաջիկա երեք ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Արժիլեների ընտանիքին պատկանող Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն: Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված է հավաքածուից 120...
Երեւանի ամենասիրված փողոցի` Աբովյանի վրա, այսուհետ կգործի նորաբաց արտ- գալերեա: Հուլիսի 1-ին գալերեայի բացումն արվեստի սիրահարների համար երկար սպասված իրադարձություն էր, քանի որ վերջին տարիներին քաղաքում գալերեաներն ավելի շատ փակվում էին, քան...
ժամանակակից արվեստի Վենետիկի 54-րդ բիենալեում Հայաստանն այս տարի առաջին անգամ ներկայացված էր պետության հովանու ներքո: Հայաստանի տաղավարի վրա աշխատել է բոլորովին նոր կուրատորական խումբ. համադրողներն արդեն Հայաստանում են:
«Էկրանից տեսնում ենք մի պատկեր, որի ետեւում որեւէ էսթետիկա չկա, որտեղ չի աշխատում ոչ կինոդրամատուրգիան, ոչ գրական դրամատուրգիան, ոչ պատմությունն է զարգանում, ոչ պատկերն է զարգանում»,- ասել է Գագիկ Ղազարէն` խոսելով հայ երիտասարդ ռեժիսորների մասին:
«Մեզ մոտ այն մարդիկ, ում պիտի տեղափոխեին, նրանք հենց առաջինը գնացին Հայաստանից: Ամեն ոք չի կարող հարմարվել նոր պայմաններին, հասկանու՞մ ես, որ այսօր սա է օրենքը, բոլորը չէ, որ կարողանում են միանգամից ձեւափոխվել, ինչ օրենք էլ թելադրեն, ասեն` այսօրվանից...
«Մշակույթի նախարարը չի կարողանալու հեշտությամբ մտնել Շիրակի մարզ եւ դուրս գալ: Նրա բոլոր հնարավոր պաշտոնական այցելությունները խափանվելու եւ տապալվելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստացավ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի...
Վերջերս առաջին հայկական ռոք-օպերա ֆիլմի պրեմիերան էր: «Թափառում» անունով ֆիլմն ընդամենը մի քանի ցուցադրություն ունեցավ, բայց քննարկումների պակաս չզգացվեց` թե թեմայի, թե սյուժեի, թե երաժշտության վերաբերյալ:
«Իրենք ճարտարապետ չեն, որ ասեն` գիտե՞ք, այս գիծը սխալ է արվել, իրենք ջրամատակարարման համակարգի աշխատողներ չեն, իրենք չեն որոշում` ճանապարհները ոնց գնան, բայց իրենք ասում են, որ կա իրենց տեսանկյունը` սա ճիշտ է, սա սխալ է: Ու դա ասում են պոետիկ, սիրահարի...
Կյանքի 90-րդ հոբելյանական տարում իր անհատական ցուցահանդեսով Հայաստանում էր ճանաչված նկարիչ Ռիշար Ժերանյանը: Ֆրանսահայ նկարչին հյուրընկալել էր Հայաստանի ազգային պատկերասրահը:
Հեղինակային երգ` անգլերենո՞վ, ջեմբե՞, ռո՞ք, թավջութա՞կ, հայերը Լոս Անջելեսու՞մ, քննադատությո՞ւն, աղջիկ- տղա հարաբերություննե՞ր... Հումորով ու երաժշտական ամենատարբեր էքսպերիմենտների ուղեկցությամբ այս ամենն իր տեղն է գտել երիտասարդ ու համարձակ...
Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ուղեկցությամբ Հովհաննես Այվազովսկու 21 տարի առաջ գողացված կտավը տեղափոխվել է Ազգային պատկերասրահ։ Տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագնված այս կտավի վերջին սեփականատերը դարձել...
Ազգային պատկերասրահում բացվել է ռուսական ավանգարդի վառ ներկայացուցիչներից մեկի` Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը: Նկարչի ստեղծագործությունների մեծ մասը Պատկերասրահում վերականգնվել էր վերջին հինգ տարիների ընթացքում:
Այս օրերին արվեստի աշխարհի ողջ ուշադրությունը բեւեռված է Իտալիայի Վենետիկ քաղաքին: Այսօր մեկնարկում է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեն` 54-րդը, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Երկար տարիների ընթացքում հենց այս արվեստի ֆորումում են...
Ո՞վ կարող է չհամաձայնել այն կարծիքին, որ կինը եւ կիթառը հետաքրքիր զուգորդություն է: Կանացի ձայնը կարող է հնչել եւ խրոխտ, եւ շատ քնքուշ, չափազանց մեղեդային: Այս ամենը մարմնավորում է բազում գեղեցիկ երգերի հեղինակ Արմինե Հայրապետյանը, ում մասին...
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր պրեմիերա է լինելու: Ռուդոլֆ Խառատյանը բեմադրել է 3 գործողությամբ «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը: Ռոմեոյի դերում հանդես են գալու Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանը, Ջուլիետի...
Կարեն Մամիկոնյանին «Ակումբ»-ում ճանաչում են որպես հեղինակ, ով իր երգերը գրելիս ստեղծագործում է շարքերով: Այդ շարքերից ամենաճանաչվածը «Տականք հարեւաններ»-ն է: Երբ իր համերգներից մեկի ժամանակ առաջին անգամ ասաց` «Տականք հարեւաններ», ամբողջ դահլիճը...
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հակոբ Հակոբյանի «Հողեղեն գույների երգը» խորագրով գեղանկարների եւ քանդակների ցուցահանդեսը: Այն բացվել է «Թանգարանային գիշերվա» թոհուբոհի մեջ, եւ հանդիսանում է այդ ակցիայի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնական...
Երեկ թանգարաններում յուրահատուկ աշխուժություն էր տիրում: Մարդիկ փորձում էին հասցնել որքան հնարավոր է շատ թանգարան այցելել, չէ՞ որ այս տարի նրանք դրա համար նաեւ մրցանակի կարող են արժանանալ: Մայիսի 14-ը «Թանգարանային գիշեր» էր, ինչը նշանակում է, որ...
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւի ցուցահանդեսային կենտրոն Palexpo-ում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ամենամյա սալոնը: ArtbyGeneve-ը հնարավորություն է տալիս գալերեաներին եւ արվեստագետներին արդյունավետ կերպով ներկայացնել իրենց աշխատանքը կոլեկցիոներներին...
«3-րդ մասը մի շատ լավ տարածք է: Երիտասարդ տարիքում տղաներին կոմպլեքսավորում են տղամարդ լինելու համար, այնտեղ` մեզ մոտ, կանացի լինելու համար արդեն պատժում են: Շատ լավ է: Իրականում ոչ թե կոմպլեքսավորում են, այլ դաստիարակում են, կան բաներ, որ մեզ թվում...
Թերափը, Նուրին, Խուճկուլուլուն, Չիչի մաման, Պուռմատիկինը, Ծաղկամերը, Ակլատիզը և այլ տիկնիկներ, որ հայի կենցաղի անբաժան մասն են կազմել, այսօր մոռացվել ու անտեսվում են: Մոռացվող տիկնիկների էությունն ու ծիսական խորհուրդը բացահայտելու նպատակով այսօր...
Մեզ հրավիրում են սուզվել բերմունդյան եռանկյունու մեջ, որտեղ անցան Jim Morison-ական եւ Doors-ական ժամանակները, «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ», «Կազիրոկ»... Եվ լսվում են բոլորին քաջածանոթ բլյուզի ձայները, ներկաներն աննկատ սկսում են շարժել իրենց ոտքերը. Արմեն...
Երեւանում ստեղծված բարդերի ակումբի մասին պատմելիս խոսել էինք նաեւ այն մտավախության մասին, որ ունեն բարդերը' նոր սերնդի մեջ գտնել իրենց գործը հավատարմորեն շարունակողներին եւ ինչու ոչ' ժամանակին հանձնել էստաֆետը: