Արվեստի ասիական շուկան ամենաարագն է հաղթահարել ճգնաժամը
Արվեստի ասիական շուկան ավելի մեծ աճ է գրանցել ճգնաժամից հետո, քան արվեստի շուկայի մնացած բոլոր հատվածները: Համենայնդեպս, սա են ցույց տալիս Sotheby's աճուրդի տան արդյունքները: Ըստ բրիտանական Telegraph թերթի` 2010 թվականի առաջին կեսին Հոնկոնգում կազմակերպված աճուրդները 270 մլն դոլարի եկամուտ են բերել` 180 % ավելի շատ անցած տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ստացված եկամուտի (96.7 մլն) համեմատ:
2010 թ առաջին վեց ամիսների արդյունքները ցույց են տալիս, որ երկու տարվա ընթացքում համաշխարհային արվեստի շուկայում վաճառքը 100 % -ով աճ է գրանցեկ` 2008 թվականի 1.1 միլիարդից 2010 թվականին հասնելով 2.3 միլիարդի:
Հյուսիսամերիկյան աճուրդները, որոնք 2009թ. 72 % ավելի քիչ եկամուտ էին բերել, քան 2008 թ., այս տարի ունեցել են 121 % աճ: Մեծ Բրիտանիայի ցուցանիշները բարելավվել են 108 %-ով:
Այս թվերի հրապարակումը նախորդում է Sotheby's-ի եկամուտների վերաբերյալ կայանալիք կոնֆերանսին, որի ժամանակ ընկերության գլխավոր տնօրենները կներկայանան 2010 թվականի առաջին վեց ամիսների վերաբերյալ հաշվետվությամբ: Նրանք նաև կպատասխանեն Wall Street-ի վերլուծաբանների հարցերին, որոնց գնահատականներն ազդում են արվեստի շուկայում ներդրում կատարողների որոշումների վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել