2500 եվրո` 19 ժամ առանց դատարանի որոշման կալանքի տակ պահելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2010թ. փետրվարի 9-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 2500 եվրոյին համարժեք դրամ։
Հիշեցնենք, որ Սիլվա Ասատրյանը Եվրոպական դատարան բողոք էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2005 թ. 19 ժամ առանց դատարանի որոշման իրեն կալանքի տակ պահելու համար (Տես հոդվածը` Պետությունը կվճարի Սիլվա Ասատրյանին` անձեռնմխելիության իրավունքից զրկելու համար): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի քաղաքացի Սիլվա Ասատրյանի բողոքի հիման վրա փետրվարի 9-ին կայացրած վճռով արձանագրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (անձին անձնական անձեռնմխելիության իրավունքից զրկելը):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել