HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիան» կպարզաբանի վաղը

«Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ երեկ «Արմավիայի» իրականացրած մի քանի չվերթների ձգձգման ու հետաձգման պատճառներ: Պարզվեց` ոչ ոք մինչև վաղը չի կարողանա պատասխանել մեր հարցին, քանի որ մամուլի քարտուղարը արձակուրդում է, փոխարինողը` նույնպես, իսկ ով իրավասու է, նա էլ քաղաքից բացակայում է: Ժասմին Վիլյանը խոստացավ պարզաբանումներ տալ վաղը: Հիշեցնենք, որ երեկ «Արմավիայի» մի քանի չվերթներ հետաձգվել էին, իսկ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորներին ասել էին, որ ինքնաթիռ չլինելու պատճառով է հետաձգվել իրենց թռիչքը: Երեկ «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս «Արմավիա» ընկերության բոլոր ինքնաթիռները, առանց բարդությունների իրականացրել եւ իրականացնում են թռիչքները Մոսկվա, չնայած մշուշի առկայությանը, որը բարդացնում է ինքնաթիռների վայրէջքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter