HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից «Ալեքս գրիգը»՝ Սամվել Ասեքսանյանի ընկերությունը

ՏՄՊՊՀ հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի և բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ:

Հիմք ընդունելով Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, այսօր կայացած նիստում որոշվել է վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ:

Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» Հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից իրացվող կարագի և բուսական յուղի ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ:  5 -օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաև հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ: 

Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է: 

Հանձնաժողովը որոշել է տեղեկատվություն պահանջել նաև վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից, պարզելու, արդյոք կան կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես այլ խոշոր տնտեսվարողներ, թե՝ ոչ: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter