Երևանում կհիմնվի հայ բարերարների ճեմուղի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը, որով նախատեսվում է Երևանում, բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։ Ծրագրի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ. բյուջեով նախատեսված է 21 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել