HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանությունը առաջին հերթին մարդուն է պաշտպանում

Լիլիթ Քիլիսյան                                                                                                                                                                                

Անտառներն ունեն անգնահատելի բնապահպանական,սոցիալական և տնտեսական նշանակություն: Նրանք օգնում են կարգավորել մեր մոլորակի ջերմաստիճանը, մեզ տրամադրում են թթվածին, պահպանում ջրային ռեսուրսները և, ի վերջո, ստեղծում առողջ շրջակա միյավայր:

Բնության պահպանությունը ապրելու անհրաժեշտ պայման է և սահմանադրորեն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, բայց այսօր արդյոք խախտված չէ մարդու առողջ լինելու իրավունքը:

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների օգտագործման նկատմամաբ պատասխանատվության բացակայությունը կարող է հանգեցնել նրան,որ մեր երկիրը կվերածվի անապատի`լի թունավոր թափոններով,մենք կկորցնենք հողը, ջուրը, կկորցնենք մեր երկիրը: Ուստի պետք է արմատական քայլեր ձեռնարկել և սա, որպես առաջնային ոլորտ, պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի: Չպետք է վախենալ արտահայտելու մեր բողոքը և վրդովմունքը երկրում տիրող բնապահպանական իրավիճակի կապակցությամբ:                                                                                      

Այն, որ անցած տարի մեծ արագությամբ կառուցվեց դելֆինարիան, բնապահպանները պնդում էին, որ Հայաստանում չկան հարմար պայմաններ և չի բացառվում, որ դելֆինները կուրանան, բայց այն, այնուամենայնիվ, կառուցվեց և այժմ էլ գործում է: Իսկ այսօր «Էկոլուր» կայք էջի տվյալների համաձայն՝ դելֆիններից մեկի մոտ տեսողական խնդիրներ են առաջացել. նա գրեթե կուրացել է, բայց քանի որ վախենում են, որ դա հայտնի կդառնա, շարունակում են կենդանուն պահել մյուս դելֆինների հետ:

Ինչպես նաև մեծ քանակությամբ որս է տեղի ունենում, թեկուզև բուսաբանական այգում, կամ թափառական շներին են որսում, իսկ որոշներն էլ սովից են մահանում: Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ մի օր թափառական շունը գրանցվի «Կարմիր գրքում»:

Ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս անհամապատասխան վերահսկողության դեմ:                                                                                                                                                                                                                                                                                                          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter