HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

ՆՓԱԿ-ում կկայանա գերմանացի արվեստագետ Բորիս Դուհմի դասախոսությունը

ՆՓԱԿ-ում օգոստոսի 24 -ին դասախոսություն-քննարկմամբ հանդես կգա գերմանացի արվեստագետ Բորիս Դուհմը: Բորիս Դուհմը համադրող է և վիզուալ արտիստ: Նա զբաղվում է բեմադրված և էքսպերիմենտալ լուսանկարչությամբ: Նրան հետաքրքրում է հասարակությունների հոգեվիճակի` ժամանակակից “conditio humana”-ի պատկերումը: Բորիս Դուհմը ներկայացնելու է հիմնական կոնցեպցիաները և մեթոդները, որոնցով աշխատում է` ցուցադրելով 1996 թ-ից առ այսօր կատարած իր ստեղծագործությունների նմուշները: Նա կներկայացնի իր «բեմադրված» լուսանկարչական աշխատանքները և ֆոտո-պերֆորմանսները: Հանդիպման ժամանակ Բորիս Դուհմը ներկայացնելու է նաև “ArtSpace Berber 1” նախագիծը` որպես բեռլինյան ժամանակակից և համաշխարհային ոչ կոմերցիոն արվեստի տարածք, որը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլին: Նա խոսելու է կուրատորական սկզբունքների, ցուցահանդեսների կոնցեպցիայի ընտրության, ֆինանսավորման խնդիրների շուրջ: Բորիս Դուհմը արվեստ է դասավանդել Շվեդիայի, Հունգարիայի և Ֆինլանդիայի համալսարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter