HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի Հայանիստ համայնքը երկրի նախագահից ջուր է խնդրում

Արարատի մարզի Հայանիստ համայնքում ջուր չկա: Այս ահազանգը հնչեցրեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն: Ջրի խնդիրն այնքան լուրջ է, որ Հայանիստի համայնքապետ Բաբկեն Սարկիսյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ նախագահին եւ վարչապետին: Բաբկեն Սարկիսյանի խոսքերով՝ Գեղանիստից Հայանիստ եկող ոռոգման ջրատարը լցված է ղամիշով: Խմելու ջրի խողովակներն էլ մաշված են: Իսկ արտեզյան ջրերը ցամաքել են, որովհետեւ համայնքի մի քանի բնակիչ ձկնաբուծարաններ են կառուցել: Հող չմշակողները ջրի համար ամսական վճարում են անդամավճար` 1000 դրամ, իսկ ովքեր մշակում են, ապա ջրի վարձը որոշվում է ըստ ցանված մշակաբույսերի: «Ջրի հարկ հավաքողը մտնում, տեսնում է, թե ինչ կուլտուրա է ցանած, հաշվարկ է անում, ու այդ հաշվարկով է վերցնում»,- ասաց Բաբկեն Սարկիսյանը: «21-րդ դարն է, բայց մեր խմելու ջուրը պրոբլեմ է, չեն տալիս ջուր: Ասում են, որ փող հավաքեցեք, սաղ գիծը փոխենք, էդ էլ էն փողը չի, ահռելի գումարներ են»,- «ԷկոԼուր»-ին պատմեց Հայանիստի բնակիչ Եղիշ Հակոբջանյանը: «Օրական մի 600-700 լիտր ջուր ենք կրում, որ օրվա կարիքները հոգանք: Ջրմուղը չի մտածում: Խողովակաշարերի համար ասում է, որ փող հավաքեցեք: ժողովուրդն էլ չի հավաքում. միջոց չունի: Երեք հազար մետր հողատարածք ունենք, բայց իսկի դրա կեսը չենք կարողանում մշակենք, որովհետեւ ոռոգման ջուր չկա: Աշխատատեղ էլ չկա, որ գնաս, աշխատես»,- ասում է Ռիմա Գաբրիելյանը: Երեք տարի առաջ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն WECF կազմակերպության հետ համատեղ Հայանիստի մի շարք փողոցներում ջրագծեր է անցկացրել եւ տներում ջրաչափեր տեղադրել: Սակայն կազմակերպության ջանքերը բավարար չեն ողջ գյուղի ջրի խնդիրը լուծելու համար: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter