HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Դարի գողությունը. Վան Գոգի գողացված նկարը դեռ չեն գտել

Վինսենտ Վան Գոգի $ 50 մլն դոլար արժողությամբ «Կակաչներ» կտավը դեռ չեն գտել: Չնայած  ավելի վաղ Եգրպտոսի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ Կահիրեի օդանավակայանում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկու իտալացիների, ովքեր փորձում էին նկարը դուրս հանել երկրից: «Դարի գողությունը», ինչպես գրում են արտասահմանյան մամուլում, տեղի է ունեցել այս շաբաթ օրը: Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի խոսքերով կտավը կտրել են շրջանակից եւ չնայած անվտանգության միջոցներին` օրը ցերեկով` թանգարանի բացվելուց քիչ անց դուրս են հանել: Կահիրեի նավահանգիստներում և օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցները` երկրի սահմաններից դուրս նկարի տեղափոխումը կանխելու համար, թանգարանի աշխատակիցները ուսումնասիրում են տեսախցիկներից ստացված նյութերը: Պարզվել է, որ գողության օրը թանգարան են հասցրել այցելել 9 մարդ` 2 ռուս, 2 իտալացի, 4 իսպանացի և մի ուսանողուհի Եգիպտոսից: «Կակաչներ» կտավը ցուցադրվում էր Մահմուդ Խալիլի թանգարանում: Ցուցադրությունը Մերձավոր Արևելքում XIX-XX դդ. արևմտաեվրոպական արվեստի ամենամեծ մասնավոր հավաքածուներից է: Հավաքածուի կոլեկցիոները Մահմուդ Խալիլն է, ով Եգիպտոսում անցած դարի 30-ականների հայտնի քաղաքական գործիչ է եղել և պատկանում էր Եգիպտոսի ազնվական վերնախավին: 1953 թ` մահվանից առաջ, նա կտակել է իր անգին հավաքածուն պետությանը Գիզայում իր երեքհարկանի շքեղ առանձնատան հետ միասին` այն պայմանով, որ նկարները ցուցադրվեն հենց այդտեղ: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 96 առաջատար վարպետների 208 նկարներ, այդ թվում` Էդուարդ Մոնե, Օգյուստ Ռենուար, Էդգար Դեգա, Անրի Թուլուզ-Լոտրեկ, Պոլ Գոգեն, Վինսենթ Վան Գոգ եւ ուրիշներ: «Կակաչներ» նկարը մեկ անգամ արդեն գողացվել էր 1977 թվականին: Այդ ժամանակ ոստիկանությանը 10 տարի պահանջվեց հանցագործների հետքի վրա դուրս գալու և յուրահատուկ ստեղծագործությունը վերադարձնելու համար: Այդ դեպքից հետո նկարը ցուցադրվում էր առանձին սենյակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter