HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Աին Րենդի երկրպագուն «գրում» է աշխարհի ամենամեծ գովազդը

Ամերիկացի Նիք Նյուքամենը իր մեքենայով 12,3 հազար մղոն է անցել (ավելի քան 19 հազար կմ) Ամերիկայի բոլոր նահանգներով այնպես, որ իր երթուղին ձեւավորի «Կարդացեք Աին Րենդ» գրությունը, հաղորդում է The Guardian-ը: Աին Րենդը (1905 - 1982) ամերիկացի գրող է, ով համարվում է փիլիսոփայական օբյեկտիվիզմի հիմնադիր:  Ամերիկայի քարտեզի վրա բառերը «գրելու» համար Նյուքամենը որպես «գրիչ» օգտագործել է GPS, այնուհետև տվյալները տեղադրել է Google Earth-ում: Աին Րենդի երկրպագուն միացնում էր սարքը, երբ մեքենայով շարժվում էր տառի երկայնքով, եւ անջատում էր այն, երբ տեղափոխվում էր մի տառից մյուսը: Ընդհանուր առմամբ, այդ գրությունը անելը նրանից մեկ ամիս է պահանջել, յուրաքանչյուր բառին` 10 օր: «Նա միակ ժամանակակից գրողն է եւ մտածողը, ով աշխարհը դեպի լավը փոխելու իրական ուղիներ է առաջարկել», - ասել է Նյուքամենը Աին Րենդի մասին: Նրա գրքերն ու գաղափարները օգնել են ինձ կյանքում հասնել հաջողության եւ երջանկության»: Աին Րենդը, ով ծնվել է Սանկտ Պետերբուրգում և էմիգրացիայից առաջ կրել է Ալիսա Ռոզենբաում անունը, «Աղբյուրը» և «Ատլանտը թոթափեց իր ուսերը» վեպերի, ինչպես նաև բազմաթիվ փիլիսոփայական ստեղծագործությունների հեղինակ է: Համարվում է, որ նրա աշխատանքներում փիլիսոփայական հիմք է ստացել կապիտալիզմը: Րենդի հայտնի երկրպագուներից են  Բրեդ Փիթը, Օլիվեր Սթոունը, Ռոնալդ Ռեյգանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter