HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բ. Սահակյանը` Հայ Կաթողիկե եկեղեցում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան եւ հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հայ համայնքի մի խումբ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը նշել է Սփյուռքի տարբեր հատվածների հետ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը` ընդգծելով հաճախակի փոխայցելությունների նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների ընդգրկմամբ: Նախագահը կարեւոր է համարել Հայ Կաթողիկե եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում եւ հատկապես Լիբանանում հայկական մշակութային եւ կրթական օջախների պահպանման գործում: Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արեւլքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը: Նույն օրը տեղի է ունեցել երկրի ղեկավարի մամլո ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում արծարծվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter