HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների անունները

Forbes-ի վերջերս հրապարակած 10 ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում տարվա արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնը: «Եվ եկավ սարդը» եւ «Աղջիկներին համբուրելիս» գրքերի հեղինակը վաստակել է է 70 մլն դոլար: Ինչպես նշում է ամսագիրը, մինչև 2012 թ. Պատերսոնի կարողությունը դեռ զգալիորեն մեծանալու է. իր վերջին պայմանագրի համաձայն թրիլերների հայտնի հեղինակը պարտավորվել է երկու տարում մեծահասակների համար 11 եւ երեխաների համար 6 գրքերի հեղինակ լինել կամ համահեղինակ: Forbes-ի ցուցակում Պատերսոնին հաջորդում է Ստեֆանի Մայերը: Նրան միջազգային համբավ են բերել վամպիրների մասին պատմող «Մթնշաղ» վեպերը: Մայերի գրքերը թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով, իսկ այդ գրքերի վաճառքը անընդհատ աճում է. աշխարհում նրա վեպերը վաճառվել են ավելի քան 100 միլիոն օրինակով: Մեկ տարվա ընթացքում Մայերը վաստակել է 40 մլն դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է Ստիվեն Կինգը, ում եկամուտը կազմել է 34 միլիոն դոլար: Հատկանշական է, որ 34 միլիոնից 8 միլիոնը նա ստացել է իր վաղ շրջանի ստեղծագործությունների վաճառքից: Կինգի վերջին գիրքը լույս է տեսել 2009 թ. նոյեմբերին եւ վաճառվել է ավելի քան 600,000 օրինակով: Ամենահաջողակ 10 արձակագիրների ցուցակը ըստ Forbes-ի հետևյալ տեսքն ունի. Ջեյմս Պատերսոն ($ 70 մլն) Ստեֆանի Մայեր ($ 40 մլն) Ստիվեն Կինգ ($ 34 մլն) Դանիելա Սթիլ ($ 32 մլն) Քեն Ֆոլեթ ($ 20 մլն) Դին Կունց ($ 18 մլն) Ջանեթ Իվանովիչ ($ 17 մլն) Ջոն Գրիշեմ ($ 15 մլն) Նիկոլաս Սպարկս ($ 14 մլն) Ջոան Րոուլինգ ($ 10 մլն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter