
73 տարվա ընդմիջումից հետո երեկ Ս. Նորաշենում հայերը մոմեր վառեցին
Երեկ ՀՀ վարչապետը նախարարների,Վիրահայոց թեմի հոգևոր դասի, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելել էր Թբիլիսիում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցի: Ինչպես հայտնի է, այս եկեղեցին փակվել է 1935 թվականին և հետագայում օգտագործվել է իբրև գրապահեստ: Դեռևս 80-ականների վերջին և ապա 90-ականների սկզբին եղել են եկեղեցին վրացականացնելու փորձեր, սակայն այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջամտությամբ այդ քայլը հաջողվել էր կասեցնել: Այս տարի մի քանի անգամ վրաց հոգևորականության կողմից խախտվեց տարիներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչի արդյունքում երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սուրբ Նորաշեն եկեղեցու դռան բացումը: ՀՀ վարչապետը նախարարների, հոգևոր դասի ներկայացուցիչների և հավատացյալ ժողովրդի հետ, շարականների երգեցողության տակ, մտան եկեղեցի, մոմեր վառեցին և լրագրողներին հնարավորություն տվեցին ներսից նկարահանել Սուրբ Նորաշեն եկեղեցին և այն, թե ինչ ավերածություններ են ժամանակին գործել վրաց եկեղեցու հոգևորականները եկեղեցու ներսում:
Լուսանկարները` Գերման Ավագյանի
Մեկնաբանել