Երեկ ՀՀ վարչապետը նախարարների,Վիրահայոց թեմի հոգևոր դասի, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելել էր Թբիլիսիում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցի:
«Մենք ուզում ենք մտնել Նորաշենի եկեղեցի և մոմ վառել, ի վերջո` դա մեր իրավունքն է,- ասում է թիֆլիսահայ Միքայել Դավթյանը,- մենք ամեն կիրակի գնում ենք Նորաշենի բակ, այն մեր` հայերիս հավաքատեղին է, ուրիշ տեղ չունենք էլ գնալու, ինչու չենք կարող ներս մտնել...
Վրաստանի տարածքում հաշվարկված է մոտ 650 հայկական եկեղեցի: 19-րդ դարում միայն Թիֆլիսում եղել են հայկական 29 եկեղեցիներ, այսօր մնացել են 2-ը:
Հայկական սրբավայրերի շուրջ տարաձայնությունները Վրաստանում սկսվել են 1990-ական թվականներին։ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանը պնդում է, որ թեմն այստեղ ունի եկեղեցիներ, որոնց մի մասն անխնամ է, իսկ մըուս մասն էլ վրացիները յուրացրել