HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Արտդիլերը որպես հավաքորդ. Գագոսյանն իր անձնական հավաքածուն ցուցադրելու է Աբու Դաբիում

Արվեստի շուկայում հայտնի մեգադիլեր Լարի Գագոսյանը սեպտեմբերին անձնական հավաքածուի ցուցադրություն է կազմակերպում Աբու Դաբիում: Ցուցահանդեսը (համադրող` Պիկասոյի հիմնադրամի նախագահ Էն Բալդասարի) արծարծում է ոչ միայն հետպատերազմյան ամերիկյան արվեստը, այլև «հավաքորդները արտդիլերի ետևում» թեման` ցուցահանդեսի կազմակերպիչ Զբոսաշրջության զարգացման եւ ներդրումային ընկերության համաձայն. «Այս «ժամանակակից հավաքածուն» զուգահեռ է Աբու Դաբիի` որպես արագացված առաջընթացի տարածք լինելու գաղափարին, ինչն անընդհատ նորը դառնալու գործընթացում գտնվող տարածքում «ժամանակակից»-ի սահմանման մասին բանավեճերի առիթ է տալիս»: Ցուցահանդեսը տեղի կունենա Manarat Al Saadiyat-ում` Սաադիյատ կղզում գտնվող «Մշակութային թաղամաս» ցուցահանդեսային կենտրոնում: Այս թաղամասն է հյուրընկալելու նաեւ Աբու Դաբիում տեղակայված Լուվրի եւ Գուգենհեյմի հռչակավոր թանգարանների մասնաճյուղերը, երբ վերջիններս պատրաստ լինեն: Ցուցահանդեսի բացումը լինելու է սեպտեմբերի 22-ին: Լարի Գագոսյանն ամերիկահայ արտդիլեր է: Նրան է պատկանում «Գագոսյան գալերեան»` Նյու Յորքում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Հռոմում, Աթենքում գտնվող արվեստի գալերեաների շղթան: 2004 թվականին բրիտանական Art Review ամսագիրը նրան անվանել է «աշխարհի արվեստի ամենախոշոր բիզնեսմեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter