HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Լեռնիկ Ալեքսանյան. «Ես ի՞նչ իմանամ` Հովիկ Աբրահամյանն ինչ ունի»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը խոսում էր գյուղմթերքների գների բարձրացման մասին: Նա այն կարծիքն է, որ, օրինակ, Հայաստանում չկա մի մարդ, ով կկարողանա ազդել կարտոֆիլի գնի բարձրացման վրա: Հարցին, թե հանրապետական պատգամավորը տեղյա՞կ է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի Արարատյան դաշտավայյրում ունեցած հողատարածքներից, նա պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ` Հովիկ Աբրահամյանն ինչ ունի: Նա շատ գործարար, շատ լավ կազմակերպված մարդ է: Այսօր Աժ-ն էլ է շատ լավ կազմակերպել: Ընդհանրապես, արտաշատցիները ստեղծող են: Սահմանադրությամբ բոլոր իրավունքներն ունես` ինչքան հողատարածք կուզես, կարող ես ունենալ»: Լեռնիկ Ալեքսանյանը, ինչպես ինքն է ասում, ուրիշի հողերը, փողերը հաշվելու բնավորություն չունի: ԱԺ պատգամավորը նշում է, որ ինքը դեռ կխոսի այդ երեւույթի մասին, երբ մարդիկ գողանում են պետության փողերը եւ բիզնես անում, բայց կան նաեւ օլիգարխներ, ովքեր նպաստում են տնտեսության զարգացմանը, աշխատում են, չարչարվում: Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ իրենց տնտեսությունը Արարատ գյուղում 6 հա ծիրանի այգիներն են, որոնցից կոնկրետ իրենը 3 հա-ն է: Մի քիչ էլ խաղող, դեղձ ունի: Այս տարի շահույթ չի ստացել ծիրանից: Նշում է`ծիրանը այդպես է. հնարավոր է 3 տարի շահույթ չունենաս, բայց մի տարում ամբողջ երեք տարվա տեղը հանես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter