Ֆրանսիացիները արվեստի ֆոնդի միջոցով փորձում են իրենց ժամանակակից արվեստը ավելի ճանաչված դարձնել
Ֆրանսիացի 11 արվեստի գործիչներ միավորել են իրենց ուժերը նվիրատվության հիմնադրամ ստեղծելու համար, որը նպաստելու է ֆրանսիական ժամանակակից արվեստը արտասահմանում ավելի ճանաչված դարձնելու գործին: Հիմնադրամի նպատակն է միջազգային հարթակում աջակցություն ցույց տալ ֆրանսիացի արվեստագետների նախաձեռնություններին և ավելի դինամիկ դարձնել ֆրանսիական արվեստի շուկան:
Հիմնադրամի անդամների մեջ են արտդիլեր Հերվե Լուավանբրակը, արվեստի խորհրդատու Ֆաբիեն Բուգլեն, Chic Dessin ցուցահանդեսի կազմակերպիչ Սեսիլ Գրիսմարը և Drouot’s վերապատրաստման ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիկ Էկլայմը: Մյուս անդամների մեջ կա մեկ համադրող, մեկ իրավաբան, արվեստի լրագրող և արվեստի աճուրդավար:
Fame հիմնադրամում (Fonds Arts Marché Economie) համոզված են, որ կարող են առաջընթաց գրանցել 2003 և 2008 թվականներին ընդունված օրենքների միջոցով, որոնք հավաքորդներին և ընկերություններին հարկերի վճարման առավելություն են տալիս նվիրատվական հիմնադրամ ստեղծելու դեպքում:
Ի դեպ, Հայաստանում աղոտ խոսակցություններ կան, որ հայրենադարձ արվեստագետ Սահակ Պողոսյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է արվեստի ֆոնդ ստեղծել: Թե ինչ նպատակ կունենա Սահակ Պողոսյանի ստեղծվելիք ֆոնդը, ցույց կտա ժամանակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել