HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Դավիթ Սարգսյանի աշխատասենյակը ցուցադրում են Վենետիկում

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 5-ը Վենետիկի Զենոբիո պալացոյում անցկացվում է Դավիթ Սարգսյանի հիշատակին նվիրված ցուցահանդես, որը համադրել է ճարտարապետ Յուրի Ավակումովը: Ցուցահանդեսը, որը բացվել է Վենետիկի ճարտարապետության բիենալեի նախօրեին, Շյուսևի անվան ճարտարապետության պետական թանգարանի տնօրենի` հունվար ամսին մահացած Դավիթ Սարգսյանի աշխատասենյակի վիրտուալ ինստալացիան է: Երբ Դավիթ Սարգսյանը մահացավ, նրա ընկերները միաձայն խնդրեցին պահպանել նրա աշխատասենյակն այնպես, ինչպես կար իր կենդանության ժամանակ` ասելով, որ «աշխատասենյակը կենդանի հուշարձան» է: Այս կոչով էին հանդես գալիս Յուրի Ավակումովը, Լյուբով Շակսը, Գրիգորի Րեվզինը, Մարլեն Մանասովը, Սերգեյ Չոբանը և ուրիշներ: Այդ ժամանակ էլ որոշում է կայացվել «Տնօրենի աշխատասենյակը» ինստալացիան փորձել բերել Վենետիկ` Ճարտարապետության օրերի ժամանակ: Դավիթ Սարգսյանի աշխատասենյակը մի փոքր սենյակ էր, որն աստիճանաբար աշխատանքի տարիների ընթացքում ամբողջությամբ լցվել է աշխարհի տարբեր անկյուններից բերված հազվագյուտ իրերով: Դավիթ Սարգսյանը 2000 թվականից եղել է Ճարտարապետության թանգարանի տնօրենը: Նա 20-ից ավել ֆիլմերի ռեժիսոր է, ստեղծել է Ալցգեմերի հիվանդության ժամանակ օգտագործվող ամիրիդին դեղը, 90-ականներին համագործակցել է «Ռուսական միտքը» ֆրանսիական թերթի հետ` որպես կինոքննադատ, ուներ գեղանկարչության և գրաֆիկայի հավաքածու, "Дом Нащокина" գալերեայի հիմնադիրներից մեկն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter