HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ Արցախը 19 տարեկան է

Բակո Սահակյանը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է շարքային Մանասերյանին Այսօր ԼՂՀ-ում տեղի են ունեցել Արցախի անկախության 19-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ: Նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների եւ Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարերին: Պատասխանելով հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին վերաբերող լրագրողների հարցերին` Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում զանազան փաստաթղթերի եւ որոշումների ընդունմանն ուղղված ջանքերը միմիայն բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը եւ չեն կարող որեւէ կերպ ազդել արցախցիների դիրքորոշման վրա: «Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, այն հաստատել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ժամանակ, պաշտպանել Արցախի անկախությունն ու ազատությունը մեզ պարտադրված պատերազմում, եւս մեկ անգամ վերահաստատել իր կամքը 2006 թվականի դեկտեմբերի 10-ին` Սահմանադրության ընդունմամբ», - ասել է Բակո Սահակյանը: Այնուհետեւ նախագահը մասնակցել է մայրաքաղաքում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի եւ խաղաղություն խորհրդանշող «Խատուտիկ» հուշարձաններիի բացման հանդիսավոր արարողություններին: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ  «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ շարքային Ռուդիկ Մանասերյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter