Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, եւ սեպտեմբերի 6-ից վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը։ Տնտեսական կյանքի գլխավոր այդ փաստաթուղթը հանգամանորեն քննարկելուց հետո սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել