Սանկտ-Պետերբուրգում բացվել է Փարավոն Միրզոյանի ցուցահանդեսը
Սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգում բացվել է Ազգային պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի Պետրովսկի ակադեմիայի անդամ եւ նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի 40-50 ստեղծագործություններ (գեղանկար և գծանկար աշխատանքներ): Ցուցահանդեսը կազմակերպվել է Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Փարավոն Միրզոյանն իր մասնագիտական կրթությունը ստացել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում: Սանկտ Պետերբուրգի Նկարիչների միությունում: Փարավոն Միրզոյանի ցուցահանդեսը կտևի 2 շաբաթ:
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանն արվեստի ասպարեզ մտավ 1970-ական թվականներին: Մարտի 17-ին Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում բացվել էր Փարավոն Միրզոյանի հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նկարչի վերջին հինգ տարիների աշխատանքները: Դրանց թվում են «Հայաստան», «Արցախ աշխարհ» մեծածավալ պաննոները, 50 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել