«Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չի քննարկվի ԱԺ սեպտեմբերի 14-16-ի նստաշրջանում

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը չի քննարկվի Ազգային ժողովի սեպտեմբերի 14-16 նիստերի օրակագրում: Այս մասին քիչ առաջ «Հետքին» տեղեկացրեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը:
Հիշեցնենք, որ օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրինագծերն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց հունիսի 24-ին: Այսօր ԱԺ Գիտության և կրթության հանձնաժողովը քննարկեց սեպտեմբերի 14-16-ի ԱԺ-ի նիստերի օրակարգի վերոնշյալ օրենքներում փոփոխությունների փաթեթն ընգրկելու հարցը և որոշեց քննարկումը հետաձգել 15 օրով: Մինչ ԱԺ հանձնաժողովը քննարկում էր այս հարցը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը երկժամյա պիկետ անցկացրեց ԱԺ-ի` Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքի մոտ: Պիկետի մանրամասները կհայտնենք ավելի ուշ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել