HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում` Ադրբեջանի եւ Արցախի  իշխանությունների հետ ունեցած իրենց ունեցած քննարկումների արդյունքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները եւ դրանց հնարավոր հետեւանքները բանակցային գործընթացի եւ հակամարտության գոտում իրադրության վրա: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter