Վայքում կստեղծվի ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրին, որը տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ նպաստելու է տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը և ժողովրդական արհեստների զարգացմանը։
Բացի այդ, ծրագիրը տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման միջոցով խթանելու է տարածքային համաչափ զարգացումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։
Այս նպատակով ընդունվել է ևս մեկ որոշում, որով կանոնակարգվելու է իբրև գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացվող այդ տարածքի շրջակա լանդշաֆտի պահպանումը, ռեկրեացիոն գոտու կազմակերպումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա համանման արդեն երկրորդ նախագիծն է, որի իրականացման համար գործի են դրվում պետության և մասնավորի հնարավորությունները։ Այդ համագործակցությունից լավ արդյունք է ակնկալվում։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել