
Այսօր` ուշ գիշերին` ժամը 3:00-ին, տեղի կունենա Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի նորակառույց Սրբոց Ղևոնդեանց եկեղեցու օծման արարողությունը, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսի, որը սեպտեմբերի 5-ից հովվապետական այցով գտնվում է ԱՄՆ-ում: Սրբոց Ղևոնդյանց եկեղեցին կառուցվել է Բըրբերք քաղաքում:
«Հետքի» աղբյուրները տեղեկացնում են, որ եկեղեցին կառուցելու համար ծախսվել է ավելի քան 20 մլն դոլար:
Եկեղեցու օծման արարողությունը համացանցային ուղիղ հեռարձակմամբ կարելի դիտել` սեղմելով հետևյալ կայքերի հղումները` http://www.armenianchurchwd.com/consecration և http://www.ustream.tv/channel/pontifical-visit-2010 :
Վաղը` սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ նորաօծ եկեղեցում կմատուցվի անդրանիկ պատարագը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել