HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ֆրանսիական արվեստի շուկան ճգնաժամ է ապրում

Ֆրանսիական տնտեսական առաջատար «Les echos» թերթը հրապարակել է Դրուո (Drouot) աճուրդային տան գործունեության արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ հոդված, որը մատնանշում է ֆրանսիական արվեստի շուկայի ճգնաժամը: Սեպտեմբերի 10-ի զեկույցը ցույց է տալիս 70 աճուրդի տների գործունեության հետ կապված խնդիրները: «Կազմակերպված պահպանողականություն», «նվազագույն վերահսկողություն», «փակ կանոնադրական համակարգ» և «աշխատանքի հնացած մեթոդներ» - այս եզրակացություններին է հանգել հատուկ կոմիտեն, որը ստեղծվել էր արդարադատության նախարար Միշել Ալիոտ-Մարիի հրամանով: Կոմիտեն ստեղծվել էր 2010 թվականի սկզբին տեղի ունեցած սկանդալից հետո, որը կապված էր մեծ թվով արվեստի ստեղծագործությունների անհետացման հետ: Այդ ժամանակ Ֆրանսիայի ոստիկանությունը հարյուրավոր արժեքավոր իրեր էր հայտնաբերել, որոնք անհետացել էին Դրուոյի` Փարիզի ամենամեծ աճուրդային տան պահեստից, որտեղով ամեն տարի միլիոնավոր հնաոճ իրեր և արվեստի գործեր են անցնում: Լրատվամիջոցների աղմուկ բարձրացրած սկանդալը Ֆրանսիայում դարձել է ազգային մասշտաբի հարց և ոլորտի խնդիրներով մտահոգված անձինք կտրուկ միջոցներ են պահանջում արվեստի շուկայի կենսունակությունը պահպանելու համար: Ինչպես հաղորդում է Les Echos-ը Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտնել է իր դիրքորոշումը. «Այս զեկույցի պատրաստումը պահանջելիս իմ նպատակը հստակ էր. անել այնպես, որ ապագայում Դրուոն և իր 70 անդամ աճուրդի տները ավելի ուժեղ լինեն, քան անցյալում: Հիմնական մտահոգությունը պետք է լինի Դրուոյի տնտեսական վիճակը միջազգային մրցակցության և նոր շուկաների առաջացման պայմաններում»: Ամենամեծ տեղեկատվական-վերլուծական ինտերնետ ռեսուրս Artprice-ի համաձայն Drouot-ի միջոցով է իրականացվում Ֆրանսիայում արվեստի գործերի հետ կապված գործարքների 46,5%-ը և աճուրդային վաճառքների 23%-ը: Զեկույցում ասվում է աշխատանքային խմբի ստեղծման հրատապության մասին, որը կմշակի ռազմավարություն Դրուոյի միջազգային վարկանիշը վերականգնելու եւ ամրապնդելու համար: Ճգնաժամը վերաբերում է ոչ միայն Դրուոյին և իր 70 անդամ աճուրդի տներին, այլև ողջ ֆրանսիական արվեստի շուկային.  Ֆրանսիան շարունակում է կորցնել իր դիրքերը համաշխարհային արվեստում: Եթե մի քանի տարի առաջ թվում էր, թե ֆրանսիացիները, բրիտանացիները և ամերիկացիները ընդմիշտ ձևավորել էին իրենց դիրքը որպես արվեստի շուկայում ամենաուժեղ խաղացողների առաջատար եռյակ, ապա այսօր Չինաստանը վստահորեն խլել է Ֆրանսիայից առաջատարի դերը: Դրա մասին է խոսում նաև այն, որ ֆրանսիական Արտկուրիալը այսօր զբաղեցնում է միայն 9-րդ դիրքը` իրենից առաջ թողնելով ավստրիական, անգլիական և չինական աճուրդի տները: 2006-ին ողջ աշխարհի առաջատար երեսուն աճուրդի տների թվում 6-ը Ֆրանսիայից էին, այսօր միայն 3-ն են: Բացի Դրուոյի վարկանիշի ամրապնդման պահանջից, զեկույցում նաև անհրաժեշտ է համարվում արվեստի շուկայի թափանցիկության ապահովումը: Մասնավորապես խոսքը գնում է ստեղծագործությունների իսկությունը հաստատելու համար ժամանակակից տեխնոոլոգիաներ օգտագործելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter