HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ազգային պատկերասրահում կմեկնարկի բրիտանական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը

Բրիտանական ժամանակակից արվեստի լավագույն նմուշները սեպտեմբերի 18-25-ը կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Տեսնել գույնով» խորագրի ներքո: Հայաստանյան ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն 1960-2007 թվականներին ստեղծված 31 լիտոգրաֆիական և մետաքսային տպագրության աշխատանքներ: Երևանում Բրիտանական ժամանակից արվեստի հայտնի դեմքեր` Անգուսթ Ֆեյրհըրսթի, Պատրիկ Քաուլֆիլդ, Սըր Հովարդ Հոդգքին և «Թեյթ» պատկերասրահի ամենամյա «Թերներ» մրցանակաբաշխության տարբեր տարիների մրցանակակիր այլ արվեստագետների գործեր կցուցադրվեն «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում կազմակերպվող «Կամրջենք սերունդները» միջոցառումների շարքում: Աշխատանքներն ընտրված են Բրիտանական խորհրդի հավաքածուից: 1938 թվականից ի վեր Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի գործեր` նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական արվեստը միջազգայնորեն: Սկսելով ընդամենը մի քանի աշխատանքներից` այսօր Բրիտանական խորհրդի հավաքածուն ընդգրկում է շուրջ 8000 ժամանակակից արվեստի գործեր: Այն 20-րդ դարի բրիտանական արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկն է աշխորհում: Բրիտանական խորհուրդը «Տեսնել գույնով» ցուցահանդեսը կազմակերպում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Հայաստանում ներկայացվելուց հետո «Տեսնել գույնով» շրջիկ ցուցահանդեսը կկազմակերպվի Ուկրաինայում, այնուհետև` Վրաստանում և Ադրբեջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter