Ակտվիստին կանչել են ոստիկանություն
Հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը շաբաթ օրը կներկայանա Կոտայքի մարզի ոստիկանություն` բացատրություններ տալու տեսածի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մի խումբ լեհ և հայ հեծանվորդներ, ճամփորդելով Գառնու կիրճով, նկատել են քարերի սիմֆոնիայի հերթական «ջարդը»: Մեր յուրատիպ բնահուշարձանը կրկին սեռական ոտձգությունների է ենթարկվում մի խումբ վանդալների կողմից: Սակայն ոճրագործները մնում են անպատիժ և չբացահայտված, որն էլ մեծ տեղիք է տալիս կասկածելու, որ այս քարի բիզնեսն արվում է պաշտոնյանների բարձր հովանավորությամբ: Մինչև օրս ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Միայն բնապահպանության նախարարության կողմից մի տեսուչ է նշանակվել, որը պետք է ամբողջ օրը հսկի տարածքը և թույլ չտա անգամ գետնին ընկած բնահուշարձանի կտորներն առևանգելու, բայց մենք արդեն մի քանի անգամ գնացել ենք դեպքի վայր և ոչ ոքի չենք հայտնաբերել տարածքում:
Մարիամ Սուխուդյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել