Վճռաբեկի նախկին նախագահը կայքէջ ունի
Բացվել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի ինտերնետային կայքէջը (www.hmanoukian.com): Կայքը պարունակելու է տեղեկություններ հեղինակի գործունեության մասին, դրանում զետեղվելու են Հովհաննես Մանուկյանի հրապարակումները մամուլում և մասնագիտական պարբերականներում: Ինտերնետային կայքի հիմնական ակտիվ հատվածը կոչվելու է «Ուղերձ այցելուին», որի միջոցով հեղինակը պատրաստվում է հասարակական հնչեղություն ունեցող հարցերի մասին իր մտքերն ու դատողությունները ներկայացնել ինտերնետ սպառողին: Նախատեսված է նաև կայքի միջոցով Հովհաննես Մանուկյանին նամակ հղելու և նամակագրին հետաքրքրող հարցի վերաբերյալ նրա կարծիքը կամ դիրքորոշումը առցանց ստանալու հնարավորություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել