Հայաստանում առաջին անգամ կանցկացվի գովազդի միջազգային փառատոն
Հոկտեմբերի 28-30 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Popok» գովազդի միջազգային փառատոնը: Սա լինելու է գովազդի ոլորտում ամենամեծ իրադարձությունը Հայաստանում: Առայսօր փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 26 երկրների 54 քաղաքներից: Փառատոնին հրավիրված են ոլորտի նշանավոր մասնագետներ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Թուրքիայից, Իրանից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Ղազախստանից:
Փառատոնը հնարավորություն կընձեռի գնահատելու գովազդի հայաստանյան շուկան, նոր մակարդակի հասցնելու գովազդի երեք օղակները` գովազդատու, գովազդային գործակալություն, սպառող, նաև կնպաստի գովազդի շուկայի մրցունակության բարձրացմանը:
Հայաստանի եւ արտերկրի գովազդային գործակալությունները եւ անհատ վարպետները կմրցեն հետեւյալ անվանակարգերում. հեռուստագովազդ, ռադիոգովազդ, ինտերնետ գովազդ, տպագիր գովազդ, մարքեթինգային արդյունավետություն և գրաֆիկական դիզայն:
«Պոպոք» (Popok) փառատոնի նպատակն է զարգացնել տարածաշրջանի գովազդային շուկան եւ այն հասցնել միջազգային մակարդակի, բացահայտել հայկական գովազդի շուկայում հետաքրքիր եւ կրեատիվ գովազդ ստեղծողներին, ապահովել տարբեր երկրների տաղանդավոր մասնագետների հետ շփումներ, հռչակել Երեւանը ամենամյա գովազդի միջազգային փառատոնի անցկանման վայր:
Հայաստանում գովազդի ոլորտի հայտնի վարպետները և հայ հեռուստադիտողին իրենց աշխարհահռչակ գովազդներով հայտնի ժյուրիի անդամները կանցկացնեն վարպետության դասեր: Փառատոնին կապի ժամանակակից միջոցներով կհետևեն աշխարհի տարբեր երկրներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել