HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շող» յուղի և ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է

Սեպտեմբերի 18-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստուգումներ են իրականացվել գործարանում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել է  ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Պարզվել է, որ հոտազերծման գործընթացի ժամանակ գործարանը չի ապահովել մթնոլորտի արտանետումների համար տեղադրված սարքավորումների անընդմեջ աշխատանքը: Խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը, ինչի համար գործարանի տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի`  100 000 դրամի չափով: Կատարվում են թերությունների շտկման աշխատանքներ: Հիշեցնենք, որ «Շող» յուղի եւ ձեթի գործարանում ստուգումներ անցկացնելու պահանջով ՀՀ բնապահպանության նախարարությանն էր դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում գործարանից արտանետվող ծանր օդի համար բողոքել էին  Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter