HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ֆրանսիացի մշակույթի գործիչները Հայաստանում ներկայացնելու են Ալեն Ռոբ-Գրիեյի արվեստը

Հայաստանում են ֆրանսիացի հայտնի գրող Կատրին Ռոբ-Գրիեն (Ռստակյան)` ֆրանսիացի հայտնի գրող և սցենարիստ Ալեն Ռոբ Գրիեյի այրին` գրող Գի Սկարպետան և մի շարք այլ ֆրանսիացի մշակույթի գործիչներ: Նրանք ներկայացնելու են Ալեն Ռոբ Գրիեյի արվեստը: Ալեն Ռոբ Գրիեն եղել է ֆրանսիական ժամանակակից գրականության վերածնողը: Նա մի խումբ համախոհների հետ գրականության մեջ ստեղծել է «նոր վեպ» ուղղությունը` որոշելով, որ եկել է ֆրանսիական գրականության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակը: «Նոր վեպ» շարժումը եղել է ոչ միայն Ֆրանսիայում, այլև աշխարհի բոլոր երկրներում: Կատրին Ռոբ-Գրիեի խոսքերով` հիմա շատ մոդայիկ է այս պահի, այժմեական կյանքի մասին գրելը: Սակայն դրանք թեմաներ են, որոնք հիմա թեկուզ մեծ հետաքրքրություն են վայելում ընթերցողների մոտ, բայց 10 տարի հետո ոչ մեկին չեն հետաքրքրելու: «Ֆրանսիական գրականությունը վերադարձել է իր դասական ոճին: Երբեմն մեզ թվում է, թե մենք վերագտել ենք մեր հին, մոռացված հողաթափիկները»,-ասաց Կատրին Ռոբ-Գրիեն լրագրողների հետ հանդիպմանը: «Ֆրանսիական գրականության շրջանակներում տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում ողջ աշխարհում և արվեստի բոլոր ճյուղերում, այսինքն` շուկայական հարաբերություններ», - ասաց գրող Գի Սկարպետան` խոսելով ժամանակակից գրականության մասին: Ծրագրի շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ Երևանի պետական համալսարանում և Բրյուսովի անվան համալսարանում: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 2-ից 8-ը կանցկացվի ցուցահանդես, կցուցադրվեն ֆիլմեր, այդ թվում` 1962 թ. Վենետիկի փառատոնում լավագույն սցենարի համար գլխավոր մրցանակի արժանացած «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter