HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրն ինքնասպան է եղել. երեխաները փորձել են հետեւել նրա օրինակին

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել` ընտանիքի թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին: 

Ավելի ստույգ՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: 

Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը: Վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Մ. և Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված և ջարդված նկարներ: 

Դեպքի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:  

Մեկնաբանություններ (4)

Hay_Axchik
:((((((( Astvac im... Nerir mez TER im u ognir ajd erexanerin.... uxaki AXACHUM em!!! Gone mayrn el prkver...:((( kanajq paranov chen geradasum inqnaspan linen, inchia inqy henc ed medhodin dimel :(((((((( De ari u apri,,, inchqan djvara:((( vonc chgjvenq...? Vonc?
Tamara_
erb ve8g ktrvi inqnaspanurjunnerin? ajd ameny galis e ajs anardar kjanqi djvarutjunneric. Erb petutjun klinenq? erb iskakan karavarutjun klini, vor mtaci ajs charcarvac joxovrdi masin? erb kzartnen mer mecery? voronq iskapes hajrenaser mardik ein,
Aram
azg@ prtvuma, ete mi jamanak lav apreln er choxutyun, hima @ndhanraper aprelne choxutyun... nman depqeri 1-in patchary da aprelu anhnarinutyunne ev shrjapati antarber verabermunqy korcanvoxi nkatmamb. Nyutapashtutyuny darzele miak pashtamunq@ isk dra hetevanqnery der aveli sarsapeli en linelu... ognir ter astvac prkir azgs korcanumic
Anush
Ara,es azg@ lriv xpnvela...inch ori hasanq...(((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter