HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք վերցրած ոստիկանի գործը դատարանում է

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի  տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից  ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառ քաղաքի բնակիչ  Ս. Մխիթարյանի կողմից  Կ. Ավետիսյանի առողջությանը  դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ  նյութերը նախապատրաստել է տեղամասային  տեսուչ, ոստիկանության  կապիտան Զ. Դավթյանը: Նյութերով Ս. Մխիթարյանին  քրեական պատասխանատվության չենթարկելու համար  ոստիկանության կապիտանը նրանից պահանջել  եւ 2010 թվականի մայիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում անձամբ ստացել է  կաշառք: Ըստ պայմանավորվածության` Ս. Մխիթարյանը պետք է համոզեր տուժած Կ. Ավետիսյանին, որ նա չբողոքի: Սակայն Կ. Ավետիսյանը չի համաձայնել հաշտվել Ս. Մխիթարյանի հետ, որից հետո ոստիկանության բաժնի պետի հանձնարարությամբ  Զ. Դավթյանը նյութերն  ուղարկել է  ըստ քննչական ենթակայության: Քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու հնարավորությունից զրկվելով` Զ. Դավթյանը ստացած կաշառքը Ս. Մխիթարյանին է վերադարձրել  ամիսներ անց` վերջինիս վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Զ. Դավթյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter