HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

167 բնակիչների բողոքը տեղ հասավ

Ընկերությունը պետք է տեղադրի լրացուցիչ սարքավորում «Շող» յուղի եւ ձեթի գործարանից արտանետվող վատ հոտերի վերաբերյալ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի 167 բնակիչների դիմում-բողոքի հիման վրա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցում էր ուղղել ՀՀ Բնապահպանության նախարարին: Գրության առնչությամբ նախարարության կատարած լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը սեպտեմբերի 18-ից արտադրական գործունեություն չի ծավալում: Նախարարության կողմից հոկտեմբերի 11-ին կազմվել է թիվ 000029 հանձնարարականը, որի համաձայն` հոտազերծման պրոցեսի ժամանակ մթնոլորտ թողնված արտանետումների նվազեցման համար ընկերությունը մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է տեղադրի լրացուցիչ սարքավորում եւ նշված աշխատանքները կատարելուց հետո միայն վերսկսի արտադրական գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter