HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սոցիոլոգիական հարցումները ԲՀԿ-ի օգտին են

Պնդում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վերջերս «խաղաղ» երկխոսությամբ կոալիցիոն գործընկերներ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար դեմ պայքար են սկսել` տպավորություն ստեղծելով, որ արդեն ընտրական մարաթոնի մեջ են: Նախ` Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե պայքարում են, «մեծ լինելու»` խորհրդարանում 50+1 տոկոս ունենալու համար: Հետո էլ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն ասաց, թե ՀՀԿ-ն է այսօր Հայաստանի քաղաքական դաշտի «ծանրքաշայինը», եւ գլխավորելու է 2012-13թթ. քաղաքական շքերթը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, արդյոք կուսակցությունները ընտրություններից մոտ 2 տարի առաջ արդեն սկսե՞լ են նախընտրական պայքարը: Բացարձակապես նորմալ եմ համարում այդ երեւույթը եւ չեմ կարծում, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկ է տրված: Պարզապես դուք գիտեք, որ երկու տարի հետո խորհրդարանական ընտրություններ են, եւ կուսակցությունները, բնականաբար, ակտիվացնում են իրենց աշխատանքը, այդ թվում` քարոզչական դաշտում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի  հայտարարություններին, ապա ամեն ինչ նորմալ է: Արտառոց ակտիվություն չեմ նկատում: Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ կարող եմ հաստատել այն ամենը, ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը: Այո, մասնակցելով ընտրություններին` մենք հավակնում ենք մեծամասնություն դառնալուն: Առնվազն տարօրինակ կլիներ, եթե ասեինք, որ, մասնակցելով ընտրություններին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տեղը զբաղեցնելու համար ենք պայքարում: Ի վերջո, ամեն ինչ կախված է ժողովրդի վստահության քվեից. թողնենք թող ժողովուրդը որոշի, թե ում ինչ քվե է տալու: Իսկ ԲՀԿ-ն ուսումնասիրություններ կամ հարցումներ անցկացրե՞լ է` պարզելու համար, թե որքան է կուսակցության ընտրազանգվածը: Միշտ: Ոչ միայն մենք կատարում ենք ուսումնասիրություններ, այլեւ մեր ձեռքի տակ ունենք բազմաթիվ անկախ եւ նույնիսկ միջազգային կառույցների կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Հիմա չեմ ցանկանում այդ արդյունքները հրապարակել, բայց կգա ժամանակը, կհրապարակենք: Կարող եմ ասել, որ այդ հարցումները մեզ միանշանակ տալիս են վստահություն պնդելու, որ մենք հավակնում ենք մեծամասնություն դառնալ, այսինքն` այն, ինչ ասաց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter