HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազցիները դիմել են Վճռաբեկ դատարան

Երեկ Վճռաբեկ դատարանը մուտքագրել է Արտավազ համայնքի 36 բնակիչների հայցն ընդդեմ Կառավարության։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը ուղիղ մեկ ամիս առաջ մերժել էր նրանց հայցը՝ անհիմն համարելով արտավազցիների այն պնդումը, թե բացակայում էր գերակա հանրային շահը, այլ առկա է մասնավոր իրավաբանական անձի առեւտրային շահ: Իսկ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 41 բնակիչներ (5 անձինք ընթացքում հրաժարվել էին հայցից) վիճարկում են Կառավարության այս տարվա փետրվարի 25-ի որոշումը, որով Արտավազ համայնքի բնակիչներին պատկանող մոտ 96 հա հողատարածքը ճանաչվել է «բացառիկ գերակա շահ» եւ հատկացվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը: Ներդրումը կատարելու է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը: Փաստաբան Դավիթ Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկման դիմումում ընդգծել են, որ մասնավոր անձի շահը չի կարող գերակա լինել արտավազցիների շահից, և Կառավարությունն օրենքով սահմանված կարգով չէ, որ հատկացրել է հողերը վերոնշյալ ընկերությանը։ «Գործնականորեն և տեսականորեն հնարավոր չէ, որ մի օրում նախարարությունները քննարկեին այդ նախագիծը, օրենքով սահմանված կարգն է խախտվել, ինչը Սահմանադրության համաձայն պարտադիր պայման էր»,- ասաց Դ. Դանիելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter