HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դելֆինարիումի կառուցումը սրբապղծություն է

Կարծում է գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը Նա վաղվանից Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ կսկսի իր անժամկետ հացադուլը` ընդդեմ նույն տարածքում կառուցվող դելֆինարիումի: «Դելֆինարիումի կառուցումն այս վայրում աբսուրդ է։ Մենք կորցնում ենք մեր քաղաքի հոգևոր տեսքը։ Քաղաքապետարանը, թաքնվելով ինչ–որ մարդկանց հետևում, շահավետ օբյեկտ է սարքում։ Դելֆինարիումը շոուների տեղ է դառնալու. ռեստորաններ, դիսկոտեկներ կբացվեն, իսկ շիրմաքարերը ոտնատակ են անելու»,- այսօր ասուլիսում նշել է Թաթիկյանը: Սակայն վերջինս իր բողոքի ակցիան միայնակ չի անցկացնի: Երիտասարդ ակտիվիստները պետք է բարեկարգեն պանթեոնի տարածքը, ծառատունկ իրականացնեն, մշակութային միջոցառումներ կազմակերպեն: «Սա սրբապղծություն է, ես ուզում եմ սուր համեմատություն անել. պատկերացնո՞ւմ եք՝ դելֆինարիում Էջմիածնի կամ Ազգային ժողովի բակում։ Շատ հարմար տեղ է։ Այնքան սքանչելի կլինի, չեք պատկերացնում: դելֆիններին դիտելով՝ մեր պատգամավորների հոգնած և փչացած նյարդերը կհանգստանան»,- շեշտել է գրողը: Նրա հավաստմամբ` 3 օր ինքը նաեւ չի խոսելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter