HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի գրասենյակը դիմել է Facebook-ի ադմինիստրացիային

Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա, ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,  ՄԻ պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, որտեղ մասնաորապես ասվում է. «Հարգելի Facebook վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA  կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես` մեր  բազմաթիվ դիմումատուներին: Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ  այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է: Ավելին` մեր աշխատակիցները,  հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ: Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի  կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter