HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սերժ Սարգսյանը պետք է կողմնորոշվի. Քոչարյանի՞, թե՞ Տեր-Պետրոսյանի ուղին

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ողջունել է նաև հենց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ դա Ռուսաստանի «կենսունակության ապացույցն է»: Իսկ ՌԴ-ի հակառակորդները հույս ունեին, որ Մեդվեդև-Պուտին մրցակցության արդյունքում կվարվի կոշտ քաղաքականություն, որի արդյունքում երկիրը կարժանանա ԽՍՀՄ-ի ճակատագրին:  

ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերով` այդ լուրն ավելի ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում, քան Ռուսաստանում: ՀՀ-ն և ՌԴ-ն շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ, և «պետք չէ արհեստական խառնաշփոթ սարքել»:

«ՀՀ-ում ընտրություն կատարողը ժողովուրդն է, և ժողովուրդն է ընտրելու իր նախագահին»,- հավելեց նա:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ռուսական փորձը կիրառվի նաև Հայաստանում, և Ռոբերտ Քոչարյանը կրկին վերադառանա քաղաքականություն, Հ. Սահակյանը պատասխանեց, որ քանի դեռ Ռ. Քոչարյանը չի հայտարարել իր` քաղաքական դաշտ վերադառանալու մասին, ապա մեկնաբանություներ տալն այժմ տեղին չեն, և «եթե վերադառնա, շատ ավելի լավ, եթե ոչ, դա իր խնդիրն է»:

«Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը: Լևոն Տեր-Պետրոսյանն է հեռացվել իշխանությունից, Ռոբերտ Քոչարյանը չի հեռացել իշխանությունից, ոչ էլ հեռացվել է: Նա քաղաքականության մեջ եղել է և կա»,- անդրադառնալով այդ հարցին` ասաց Հ. Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ եթե ՀԱԿ-ը հույս ունի, թե «կարող է պահանջված լինել Սերժ Սարգսյանի համար որպես գործոն, որը կչեզոքացնի Քոչարյանի ակտիվացումը», ապա այդ հույսերը դատապարտված են: Իսկ ՌԴ-ում կատարվող փոփոխությունները ստիպելու են իշխանությանը կողմնորոշվել կոնկրետ ուղղությամբ, որովհետև «3 տարի է՝ պահպանվում է անորոշություն», և հստակեցում չի եղել: Հ. Հովհաննիսյանի կարիծիքով` Սերժ Սարգսյանը պետք է կողմնորշվի. շարունակե՞լ Ռ. Քոչարյանի ուղին, թե՞ անցնել այն հարցադրումներին, որոնք ժամանակին բարձրացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա համոզված է, որ հայ  քաղաքական դաշտում կա երկու գիծ` Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի, որոնց հիմքը ԼՂ-ի հարցն է: Իսկ երրորդ գիծը դեռ գծված չէ:

«Ես ճիշտ չեմ համարում, որ երկու ուղղություն կա: Մենք ունենք մեր առանձին ուղությունը. և քայլերը, և մեր պատկերացումներն այլ են»,- ի պատասխան ասաց Հ. Սահակյանը` նշելով, որ իրենք ԼՂ-ն ոչ մի կարգավիճակում չեն տեսնում Ադրբեջանի կազմում:

«Եթե ՀԱԿ-ն իր գործունեության ընթացքում կորոշի միավորվել մեզ հետ, մենք պատրաստ ենք դա քննարկելու: Դրա վառ ապացույցը երկխոսությունն էր»,- վերջում հավելեց Հ Սահակյանը: 

Մեկնաբանություններ (1)

gayane
Չեմ հասկանում քաղաքական գործիչներն էն այդքան հիմար, թէ ժողովրդին էն դրել հիմարի տեղ ու քննարկում էն Ս. Սարգսյանի կողմնորոշման հարցը. պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ հարցուպատասխանը միայն նրա համար է, որ Քոչարյանի մասին խոսվի, նրա անունը հնչի ու ժողովրդի ականջը նորից սովորի այդ անվանը... Սա հասարակ, բազմաթիվ անգամ չարչրկված, պրիմիտիվ PR է, որը ցավոք դարձյալ կարող է աշխատել Հայաստանում: Ժողովուրդը չի ուզում, չի խոսում, չի էլ մտածում այդ տարբերակի մասին, իսկ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր խոսում են այդ անձի մասին` անկախ նրանից, լավ թէ վատ, պարզապես տեղ էն բացում նրա համար: Լավ կլիներ, եթե լրագրողները չգնային այդ խաղին ու պարզապես անտեսեին վայ գործիչների լրատվական խաղադրույքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter